Աֆղանստանի բանակի զինվորը կրակ է բացել Քաբուլում բրիտանական ռազմական ակադեմիայի տարածքում, որի հետեւանքով 4 մարդ է զոհվել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Վիրավորների թիվը ճշտվում է, սակայն հայտնի է, որ նրանց շարքում կա մեկ գեներալ:

Որոշ տվյալներով՝ կրակոցների պատճառը կարող էր լինել կոնֆլիկտը աֆղան զինվորների եւ ՆԱՏՕ-ի զինծառայողների միջեւ:

Ավելի վաղ Աֆղանստանում սպանվել էին ՆԱՏՕ-ի 4 զինվորներ: