Կահիրեում Իսրայելի եւ «Համաս» խմբավորման միջեւ բանակցությունները ոչ մի հեռանկար չունեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  հայտարարել է ռուս արեւելագետ Եվգենի Սատանովսկին:

Նրա խոսքով՝ եթե ենթադրենք, որ «Համասի» հետ բանակցությունները, որոնք դե ֆակտո համարվում են ահաբեկչական կազմակերպությունների  օրինականացում, ինքնանպատակ են, իսկ այդ դեպքում ամեն ինչ հիանալի է: «Եթե ենթադրենք, որ արդյունքը պետք է խաղաղությունն ու անվտանգությունը լինի, այդ դեպքում ոչինչ չի ստացվի, քանի որ «Համասը»  պահպանել է հրթիռային պոտենցիալի երկու երրորդը, Գազայի հատվածում ստորգետնյա բունկերները, գրոհայինների խումբ, ավելին, միջին հեռավորության հրթիռների գործարանը: «Համաս» խմբավորումը Իսրայելը չի ճանաչում եւ չի ճանաչելու: Եւ, ըստ էության, այդ իրավիճակում խոսքն այն մասին, որ բանակցությունների արդյունքում «Համասը» կստանա, այն որ ամեն պահի կկարողանա հարվածել Իսրայելին»,- նշել է Եվգենի Սատանովսկին:

Ինչ վերաբերում է գերմանական առաջարկությանը Գազայի հատվածը վերցնել միջազգային վերահսկողության ներքո, ապա, արեւելագետը վստահ է, որ միջազգային ուժերը «նույնիսկ դատարկ բան էլ չեն»: «Սա շատ ավելի քիչ է, քան զրոն: Դա դրսեւորեց Աֆղանստանում, Իրաքում, Լիբանանում, երեւաց Միավորված Ազգերի Կազմակերպության գոյության տասնամյակների ընթացքում: Արեւելագետ. Մերձավոր Արեւելքում միջազգային ուժերը ոչնչի ընդունակ չեն, չեն իրագործել եւ ոչ մի մանդատ. նրանք կարող են միայն իրենց մարմնով պաշտպանել ահաբեկիչներին իսրայելցիներին»,- ընդգծել է Սատանովսկին: Եւ այս դեպքում, հավելել է նա, այդ ուժերն, անկասկած, կօգնեն «Համասին». «Կօգնե՞ն արդյոք դրանք Իսրայելին ազատվել հրաձգություններից: Իհարկե ոչ: Կկարողանա՞ արդյոք Իսրայելը ՄԱԿ-ին, Գերմանիային եւ մյուսներին ուղարկել այն հասցեով, որով հարկավոր է, այսինքն սատանայի մոտ: Կասկածում եմ»,- եզրափակել է Եվգենի Սատանովսկին:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը առաջարկել է միջազգային հսկողությն տակ սահմանապահ անցակետեր բացել, որպեսզի «Համաս»-ի զենքը չսպառնա Գազայի հատվածի խաղաղ բնակչությանը:

Շտայնմայերը նշել է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ միասին նրանք առաջարկում են վերսկսել այդ նպատակով 2005-ին ստեղծված ԵՄ սահմանապահ առաքելությունը: Օգոստոսի 5-ին Իսրայելը եւ «Համաս» խմբավորումը հայտարարել են, որ ընդունում են Գազայի հատվածում 72 ժամով կրակը դադարեցնելու վերաբերյալ Եգիպտոսի պայմանները: