Ադրբեջանական բանակ գոյություն չունի, նրանք այդքան ուղեղ չունեն, որ կարողանան զենք օգտագործել: NEWS.am-ի հետ զրույցում առկա լարվածության մասին այսպիսի կարծիք հայտնեց Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ Սուրեն Կարապետյանը:
«Մինչեւ երրորդ ուժ չլինի, ադրբեջանցիները երբեք չեն հաղթի, ադրբեջանցին էն ժամանակ ծեծը կերել ա ու մինչեւ հիմա էլ ուտում ա: Եթե վարձու բանակ չունենար, մինչեւ հիմա չէր լինի: Մենք ուղղակի խղճում ենք նրանց, բայց եթե մի անգամ էլ փորձեն հարձակվել, կվերացնենք: Իհարկե, զենքեր են առնում, բայց էնքան ուղեղ չունեն, որ դրանք օգտագործեն. զենքը հատուկ տեխնիկա ա պահանջում: Ոչինչ առել են, կտան մեզ»,- ասաց նա:
Ազատամարտիկի կարծիքով՝ այս պահին պատերազմի ռեալ վտանգ չկա, առավել եւս որ մեր բանակը գործում է վստահ, իսկ սահմանին զինվորների կողքին նաեւ Արցախյան հերոսամարտի մասնակիցներն են կանգնած. «Մենք մտածելու բան չունենք: Ուրախալի է նաեւ, որ մեր երիտասարդներն են ցանկություն հայտնում սահման մեկնելու, բայց մենք չենք թողնի, մենք ավելի փորձառու ենք ու դեռ պիտի կռվենք»:
Նշենք, որ վերջին օրերին լարված է սահմանին: Ադրբեջանական կողմն ունի առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր:





























