Համակարգչային անվտանգության ոլորտում մասնագիտացված ամերիկյան Hold Security ընկերությունը հայտարարել է, որ ռուս հաքերներին խմբին հաջողվել է ավելի քան 500 մլն էլեկտրոնային փոստի հասցե կոտրել, հաղորդում է Gazet.ru-ն՝ վկայակոչելով The New York Times-ը:

«Հաքերների գործողությունն ուղղված էր ոչ միայն խոշոր ամերիկյան ընկերություններին, նրանք կոտրել են ցանկացած հնարավոր կայք՝ սկսած Fortune 500-ից, մինչեւ մանր կայքեր: Այդ կայքերի մեծ մասը մինչեւ այժմ խոցելի են», - հայտարարել է Ալեքս Հոլդենը՝ Hold Security ընկերության հիմնադիրն ու տնօրենը:

Աղբյուրի խոսքով՝ Ռուսաստանի հարավային քաղաքներից մեկի հակերների խումբը վիրուսով վարակված համակարգիչների ցանց է ստեղծել եւ դրանց օգնությամբ իրականացրել գողությունը: Խմբին հաջողվել է կոտրել 1,2 մլրդ «օգտատիրոջ անուն-գաղտնաբառ» զույգ, այսինքն՝ 510 մլն էլեկտրոնային փոստի հասցե:

Hold Security-ն կարծում է, որ ստացված տեղեկատվության օգնությամբ հաքերների կհաջողվի անձնական տեղեկությունների կամ վարկային քարտերի մասին տվյալներ գողանալ: