ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է աֆրիկյան երկրներում 33 մլրդ դոլարի ներդրումներ կատարել:

ԱՄՆ-Աֆրիկա գագաթաժողովի ժամանակ նա հայտարարել է, որ աֆրիկյան տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների էլեկտրիֆիկացման նախագծի ֆինանսավորումը կընդլայնվի:

Օբաման նաեւ հաստատել է, որ Վաշինգթոնը հավատարիմ է աֆրիկացիներին իրենց արտադրանքը միջազգային շուկա դուրս բերելու հարցում օգնության գաղափարին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ցանկանում է վերացնել խոչընդոտները ԱՄՆ-ի եւ Աֆրիկայի միջեւ, որպեսզի երկու կողմերը ավելի շատ արտադրեն, վաճառեն ու գնեն միմյանցից: