ԱՄՆ դաշնային կառավարությունը անհանգստացած է, որ Էդվարդ Սնոուդենի հետեւորդ է հայտնվել, որը հրապարակել է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության փաստաթղթերը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով CNN-ը:

«Ակնհայտ է, որ կա մեկ այլ ինֆորմատոր»,-հայտարարել է The Intercept  պարբերականի հիմնադիր Գլեն Գրինվալդը, որը հրապարակել էր Սնոուդենի նյութերը:

Ամերիկյան կառավարությունը հետաքննություն է իրականացնում, պարզելու համար՝ ով է Ազգային անվտանգության գործակալության տվյալների բազայի հերթական «անկոչ այցելուն»:
Ավելի վաղ Էդվարդ Սնոուդենի նոր նյութերից հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության փաստաթղթերում Իսրայելն անվանվել է ամենամեծ լրտեսական սպառնալիքը ԱՄՆ-ի համար: