Լոնդոնը դարձել է առավել շատ միլիոնատերեր ունեցող քաղաքն աշխարհում, ասված է New World Wealth քոնսալթինգային ընկերության հետազոտությունում:

Փորձագետների գնահատմամբ՝ բրիտանական մայրաքաղաքի բնակչության ավելի քան 3 տոկոսը մեկ մլն դոլարից անցնող ակտիվներ ունեն:

Լոնդոնը գրավում է ողջ աշխարհի ապահովված մարդկանց որպես Եվրոպայի գլխավոր ֆինանսական կենտրոն, նշում են ընկերությունում:

Միաժամանակ մուլտիմիլիոնատերերի թվով (առնվազն 10 մլն դոլար) Լոնդոնից առաջ են անցել Հոնգկոնգն ու Նյու Յորքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: