Ամբողջ աշխարհում ատոմային ռումբի ոչնչացումը Ճապոնիայի առաքելությունն է: Այդ մասին 1945թ. Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
«Ճապոնիայի՝ որպես ատոմային ռմբակոծությունը վերապրած միակ երկրի վրա ամբողջ աշխարհում ատոմային զենքի լիովին ոչնչացման առաքելություն է դրված», - ընդգծել է ճապոնական կառավարության ղեկավարը: - Եվ մենք պետք է այն փոխանցենք մեր ապագա սերունդներին»: Նա նաեւ ընդգծել է Տոկիոյի հավատարմությունը 3 սկզբունքներին՝ չունենալ, չարտադրել եւ երկիր չներմուծել ատոմային զենք:
Հիշատակի արարողությունը ավանդաբար անց է կացվում քաղաքի կենտրոնական Խաղաղության այգում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ամբողջ երկրում լռության րոպե է հայտարարվել, որը հաշվվել է զանգերի հարվածներով: Հիրոսիմայի քաղաքապետ Կաձումի Մացուին ներկայացրել է Խաղաղության հռչակագիրը՝ կոչ անելով ատոմային զինաթափման:
Ամերկյան «Էնոլա Գեյ» ամերիկյան ռմբակոծիչը, գնդապետ Փոլ Թիբեթի հրամանատարությամբ, 1945թ. օգոստոսի 6-ին Հիրոսիմայի վրա «Փոքրիկ» անունով 4 տոննա ուրանային ռումբ է գցել: Պայթյունի հետեւանքով վայրկենապես 70-100 հազար մարդ է զոհվել: Հիրոսիմայի հազարավոր բնակիչներ մահացել են ճառագայթային հիվանդություններից:





























