Մեդիամագնատ Ռուփերթ Մերդոքին պատկանող Twenty-First Century Fox ընկերությունը օգոստոսի 5-ին՝ երեքշաբթի, հրաժարվել ձեռք բերել Time Warner ընկերություը, որին են պատկանում CNN-ի, TNT-ի եւ HBO-ի մալուխային ցանցերը: Եթե 80 մլրդ դոլար գնահատվող գործարքը տեղի ունենար, ապա ի հայտ կգար աշխարհի խոշորագույն մեդիա-կոնգլոմերատը, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Reuters-ին:

Այդ մերժումը զարմանք է առաջացրել, քանի որ շատ ներդրողներ գործարքը դիտարկում էին՝ որպես «սպառման համար անխուսափելի պայքար», որը կմիավորեր հոլիվուդյան երկու խոշորագույն ստուդիաներն ու հեռուստատեսային ցանցերը:

«Մեր առաջարկությունը էական ռազմավարական արժեք եւ համոզիչ ֆինանսական հիմնավորում ուներ եւ մեր մոտեցումը միշտ բարյացակամ է եղել: Այդուհանդերձ, Time Warner-ի տնօրենների խորհուրդը հրաժարվեց մեզ հետ մասնակցել մեր համոզիչ առաջարկության ուսումնասիրությանը», - ասվում է Մերդոքի հայտարարության մեջ:

Գործարքի մերժումից հետո Fox-ի բաժնետոմսրը 10,4%-ով աճել են, իսկ Time Warner-ինը՝ 10,7%-ով նվազել: