Այս տարի Երեւանում կառուցվել է 22 կիլոմետր ոռոգման նոր համակարգ:
Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության 2014 թվականի ծրագրերի շրջանակում ոռոգման նոր խողովակաշարեր են անցկացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան, Օգանով, Դավթաշեն վարչական շրջանի Միկոյան, Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով, Վաղարշյան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան, Սեւակի փողոցներում եւ Կենտրոն վարչական շրջանի Իսակովի պողոտայում:
Նշված տարածքներում ստեղծված ցանցերի շնորհիվ մայրաքաղաքում արդեն ոռոգելի է եւս 35 հեկտար կանաչ տարածք։ Առանձին հատվածներում ցանցն արդեն գործարկվել է, մյուս տեղերում փորձարկման աշխատանքների ավարտից հետո՝ կմիացվի առաջիկա օրերին:





























