Սոչիի բնակիչը մեկ առավոտի ընթացքում միանգամից 5 տուն է կողոպտել, հաղորդում է ներքին գործերի քաղաքային վարչության մամուլի ծառայությունը:

Հանցագործը տներ է ներթափանցել չփակված դռների կամ պատուհանների միջոցով եւ տարբեր տեխնիկա գողացել՝ սկսած բջջային հեռախոսներից, վերջացրած գայլիկոնով եւ խոտհար մեքենայով: 5-րդ տան տերերը աղմուկ են լսել եւ անմիջապես ոստիկանություն կանչել:

Տղամարդը ձերբակալվել է: Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ վարկի մարման համար շտապ գումար է անհրաժեշտ եղել: Հանցագործի անունը չի հաղորդվում:

Հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածով (գողություն):