ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչը, այսօր՝ օգոստոսի 6-ին, քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տիկին Լիչն իր ցավակցություններն է հայտնել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին: Սեյրան Օհանյանն իր հերթին ներկայացրել է իրադրությունը ուժերի շփման գծում:
ՀՀ պաշտպանության նախարարն ու Միացյալ Թագավորության դեսպանն իրենց մտահոգություններն են կիսել լարվածության աճի վերաբերյալ եւ երկուստեք կարեւորել իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները վերահաստատել են հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու դիրքորոշումը:





























