ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Իսրայելին եւ պաղեստինցիներին կոչ է արել օգտվել ներկայիս հրադադարից եւ հակամարտության կարգավորման ավելի լայն բանակցություններ սկսել: Քերիի խոսքով՝ կողմերին անհրաժեշտ է կենտրոնանալ այսպես կոչված «երկու պետության» գաղափարի վրա:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը լիովին աջակցում է զինյալների հրթիռային հարվածներից պաշտպանվելու Իսրայելի իրավունքը: Այդ հարձակումների կազմակերպման մեջ Քերրին մեղադրել է «ՀԱՄԱՍ» իսլամիստական խմբավորմանը:
«Ոչ մի երկիր չի կարող ապրել նման պայմաններում եւ Միացյալ Նահանգները բացահայտ աջակցում է Իսրայելի պաշտպանվելու իրավունքը», - ընդգծել է Քերրին:
«Ես կարծում եմ, որ այժմյան իրավիճակը նպաստում է երկու պետությունների սկզբունքի իրացման խնդրի լուծմանը», - կարծում է Ջոն Քերրին:
Ներկայումս Գազայի հատվածում շարունակվում է 72-ժամյա հրադադարը: Իսրայելի եւ Պաղեստինյան ինքնավարության պատվիրակությունները մեկնել են Կահիրե՝ մասնակցելու երկարաժամկետ հրադադարի հնարավոր հաստատման բանակցություններին:
Նախօրեին Իսրայելը հայտարարել էր Գազայի հատվածի սահմաններից իր զորքերի դուրսբերման մասին:





























