Եղվարդ-Զորավան ճանապարհի 1-ին կիլոմետրին օգոստոսի 4-ին վրաերթի ենթարկված եւ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացած 7-ամյա Ելենա Հարությունյանի հայրը կալանավոր է, եւ նրան դեռ թույլ չեն տվել՝ մասնակցելու դստեր հուղարկավորությանը:
NEWS.am-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մահացած երեխայի հորը՝ Էդուարդ Հարությունյանին, կալանավայրից դուրս գալու թույլտվություն կարող է տալ միայն քննչական վարույթն իրականացնող մարմինը:
«Էդուարդ Հարությունյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր է, ոչ թե դատապարտյալ, հետեւաբար մեր իրավասությունը չէ՝ թույլտվություն տալու: Դա պետք է անի քննչական վարույթն իրականացնող մարմինը: Այս պահին Էդուարդ Հարությունյանը կալանավայրում է»,- ասացին մամուլի ծառայությունից:
Մեր տեղեկություններով՝ երեխայի հուղարկավորությունն այսօր է:
Ավելի վաղ NEWS.am-ը, հղում անելով ոստիկանության լրատվական ծառայությանը, հայտնել էր, որ օգոստոսի 4-ին ժամը 11:00-ին «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենայի վարորդը է ենթարկել 2007 թ. ծնված Ելենա Հարությունյանին, որն էլ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր: Վարորդը երեխային հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել է ոստիկանություն:





























