ԱՄՆ-ի Կոնգրեսում թուրք-ամերիկյան հարաբերությունների եը թուրքական ամերիկացիների հարցերով խումբը նախազգուշացրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այն մասին, որ նրա վերջին հռետորիկան առավել քայքայիչ է դառնում թուրք-ամերիկյան հարաբերություների համար եւ դրա պատճառով առավել դժվար է պաշտպանել Թուրքիայի շահերը Վաշինգթոնում: Այդ մասին գրում է թուրքական «Today’s Zaman» թերթը:

Կտրուկ ձեւակերպումներով նամակում դեմոկրատներն ու հանրապետականները, ովքեր Ներկայացուցիչների պալատում ջանքեր են գործադրում թուրք-ամերիկյան հարաբերությունները տարածելու համար, նախազգուշացրել են Էրդողանին՝ նրա հակասեմիտական մեկնաբանությունների կապակցությամբ: Նրանք նշել են, որ վտանգում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ կապերը: «Նկատողությունները, որոնք վերջերս կատարել եք, լայնորեն դիտարկվում են որպես համասեմիտական ու առավել որոշակիորեն հակաիսրայելական են»,- ընդգծել են նամակի հեղինակները, հավելելով, որ այդ նկատառումների պատճառով ավելի դժվար է դարձել «դրականորեն ներկայացնել Թուրքիան»: