Հայաստանն ու Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) կանդամակցեն ժամանակացույցին համապատասխան: Այս մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը:

«Ամեն ինչ ընթանում է ըստ նախագահների հանձնարարած ծրագրի եւ ժամանակացույցի»,- Իդրիսովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Հայաստանը գործնականում արդեն անդամակցում է մեր կազմակերպությանը: Նա Ղրղըզստանից ավելի շուտ կմիանա: Մնացել են միայն որոշ տեխնիկական հարցեր, եւ հիմա մենք զբաղվում ենք դրանց լուծմամբ»,- հավելել է պաշտոնյան:

Նրա խոսքով, ըստ ժամանակացույցի է ընթանում նաեւ ԵՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցության ճանապարհային քարտեզի իրագործումը: