Նովոսիբիրսկի մարզի Բերդսկ քաղաքի շրջանում կործանվել է Յակ-52 ուսումնական ինքնաթիռը: Այդ մասին հաղորդվում է  Ռուսաստանի ՆԳՆ-ի գլխավոր վարչության կայքում:

«Օգոստոսի 7-ին, ժամը 08:50-ին Ռուսաստանի ՆԳՆ Բերդսկ քաղաքի գլխավոր վարչություն հաղորդագրություն էր ստացել, որ թեթեւ շարժիչով ինքնաթիռ է ընկել: Նախնական տվյալներով 2 մարդ զոհվել է՝ հրահանգիչն ու կուրսանտը»:

Աղբյուրի խոսքով՝ կործանված ինքնաթիռը պատկանում է տեղական աերոակումբին: Դեպքի վայր են ուղարկվել օպերատիվ ծառայությունների աշխատակիցները: