Ատոմային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի եւ Իրանի բանակությունները տեղի կունենան Ժնեւում, օգոստոսի 7-ին: Վաշինգթոնը կներակայացնի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական ատոմային ծրագրի շուրջ Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցնյակի» բանակցությունները կշարունակվեն սեպտեմբերին:

Բացի այդ, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ 4 ամիս շարունակվող բանակությունների ընթացքում 2,8 մլրդ դոլար սառեցված ակտիվներ հասանելի կլինեն Իրանին: