ԱՄՆ-ի  Vella Gulf հրթիռային հածանավը մտել է Սեւ ծով: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի մամուլի հաղորդագրությունում:

Ամերիկյան հածանավի՝ Սեւ ծովի ջրատարածք մտնելու նպատակը «տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովումն է»:

«Vella Gulf հածանավի առաքելությունը ընդհանուր նպատակների իրականացման շուրջ աշխատանքներում օպերատիվ փոխգործակցութան բարելավումն է, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ տարածաշրջանում գործընկերների հավաքական անվտանգության ուժեղացման գործում Միացյալ Նահանգների հավատարմության ցուցադրումը», - ասվում է հաղորդագրությունում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ հուլիս 7-ին հածանավն արդեն մտել էր Սեւ ծով ՆԱՏՕ-ի ականորսության զինավարժություններին մասնակցելու նպատակով: