ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսով քննարկել են ուկրաինական սահմանի մոտ ռուսական ռազմատեխնիկայի ընդլայնումը:
«Պորոշենկոն եւ Բայդենը իրենց մտահոգություն են հայտնել Ուկրաինայում հակամարտության կարգավորման մեջ ռուս խաղաղարարների հնարավոր դերի մասին ռուսական հայտարարությունների առիթով, ինչպես նաեւ Ուկրաինայի հետ սահմանին ռազմատեխնիկայի ընդլայնաման կապակցությամբ», - ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է UNN-ը:
Բացի այդ, Սպիտակ տունը հայտարարել է, որ Ռուսատանը շարունակում է զենք մատակարարել ռուսամետ ակտիվիստներին Ուկրաինայի արեւելքում:
Պորոշենկոն եւ Բայդենը համաձայնեցրել են Ուկրաինայի առջեւ կանգնած մարտահրավերների եւ սպառնալիքների արձագանքման գործողությունները:
Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Ուկրաինային հետեւողականորեն աջակցելու համար, եւ Բայդենը հավաստիացրել էմ որ ցանկացած իրավիճակում ԱՄՆ-ը Ուկրաինայի ժողովրդի կողքին կլինի:





























