Ողջ գիշեր չընդհատվող տեղատարափ անձրեւը Աբխազիայում ջրհեղեղի է հանգեցրել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Քաղաքի որոշ շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում, ջրի մեջ են հայտնվել մասնավոր տների առաջին հարկերը: Քամին տապալել է ծառերը: Էլեկտրահաղորդման գծերի վնասման հետեւանքով տրոլեյբուսների երթեւեկությունը կաթվածահար է եղել: Աբխազական մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ առանց լույս են մնացել:

ԱԻՆ-ի աշխատակիցները հարթում են աղետի հետեւանքները:

«Ավտոմոբիլները ջրի մեջ են մնացել Սուխումիում: Խնդիրներ կան Սուխումիի եւ Գուլրիպշսկի շրջաններում», - հաղորդում  «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱԻՆ-ին:

Գերատեսչության ստորաբաժանումները տարերային աղետից հետո արտակարգ օգնություն ցուցաբերելու խնդրանքով շատ զանգեր են ստանում տեղի բնակիչներից: