Վրաստանի նախկին վարչապետին բանտում զրկել են հեռուստացույցից «բանտի աշխատակցին ֆիզիկական եւ բանավոր վիրավորանք հասցնելու համար», հաղորդում է երկրի պատիժների իրականացման եւ արդարադատության նախարարությունը:
Ավելի վաղ Մերաբիշվիլին հայտարարել էր, որ ի նշան վրացական մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի հետ համերաշխության, ով նախնական կալանքի մեջ է գտնվում, հրաժարվել է հեռուստացույցից, հաղորդում է «Վրաստանի նորությունները»:
«Հուլիսի 8-ին Վանո Մերաբիշվիլին խախտել է ներքին ռեժիմը, մասնավորապես ֆիզիկական եւ բանավոր վիրավորանք է հասցրել վարչության աշխատակցին, որի արդյունքում նրա նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել՝ 4 ամսով սահմանափակվել է թույլատրված առարկաների օգտագործումը. համակարգչի եւ հեռուստացույցի», - ասվում է հայտարարության մեջ: Ինչպես հաղորդվում է, դատարանում այս որոշման բողոքարկումից հետո բանտի տնօրինությունը վերադարձրել է նրա համակարգիչը:





























