Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Պաատ Զաքարեիշվիլիի կարծիքով 2008թ. օգոստոսյան պատերազմը անհետեւողական քայլ էր:
«2008թ. իրադարձությունները անհետեւողական քայլեր էին, որոնք հանգեցրին պատերազմի: Ցավոք, բոլոր փաստերը հավաստում են, որ այդ պատերազմից կարելի էր խուսափել», - հայտարարել է Զաքարեիշվիլին:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ աշխարհը նորովի է գնահատում օգոստոսյան պատերազմը:
«Ցավոք, չնայած այն բանին, որ Վրաստանի այն ժամանակվա իշխանությունները իրենց արկածախնդիր քաղաքականության պատճառով դարձան սադրանքի զոհ, այնուամենայնիվ, ակնհայտ է է, որ նրանք չկարողացան իրադարությունն այնպես զարգացնել, ինչպես տեղի ունեցավ Ուկրաինայում այս տարի: Նրան չկարողանցան այնքան օգտագործել իրենց արտաքին ազդեցությունը, որպեսզի Վրաստանի թեման այնքան արծարծելի լիներ, որքան այսօր Ուկրաինայինն է: Փառք Աստծո, որ այսօրվա դրությամբ աշխարհը նորովի է գնահատում եւ նորովի տեսնում օգոստոսյան պատերազմը», - հայտարարել է Զաքարեիշվիլին, հաղորդում է «Վրաստան Online»-ը:





























