Հյուսիսային Իրաքի Քանդիլի լեռների ճամբարներից ճանապարհ ընկած PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները հասել են Մահմուրի շրջան, որը գտնվում է ԻԼԻՊ-ի (Իրաքում եւ Լեւենտում (Շամում) իսլամական պետություն) ուժգին հարձակման թիրախում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի Մահմուրի շրջանում լայնածավալ հարձակման անցած ԻԼԻՊ-ի զինյալներին հաջողվել է Քուրդիստանի ինքնավար հատվածի զինված ուժերին ստիպել հետ նահանջել եւ գրավել է մի քանի բնակավայր, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել Մահմուրի շրջանի բնակչությանը։

Ուշացումով բախմավ վայրեր են հասել PKK-ի զինյալները եւ դիրքավորվել մարտի բռնվելու համար։ PKK-ի զինյալներն ապահովել են կանանց եւ երեխաների անվտանգ հեռացումը բախման հատվածներից։

Նշվում է նաեւ, որ Իրաքի զինված ուժերի ռազմական օդանավերը ռմբակոծել են ԻԼԻՊ-ի դիրքերը։