ԱՄն նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ԱՄՆ-ի համար վատագույն ժամանակներն անցյալում են:
«AFP» գործակալությունը հաղորդմամբ, ԱՄՆ նախագահը հայտնել է, թե իրեն ու իր աշխատակազմին հաջողվել է ԱՄՆ-ի տնտեսությունը փրկել «աղետից»: Ըստ Օբամայի՝ այն ժամանակից ի վեր, ինչ իր թիմը հաստատվել է Սպիտակ տանը, երկրում գործազրկության թիվը զգալիորեն նվազել է, եւ դա «հուսադրող» ազդակ է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը հրապարակել էր Ամերիկայում գործազրկության ցուցանիշները։ Սպասվում էր, որ 2009 թ. հուլիսին գործազրկության մակարդակը կլինի 9,6 տոկոս, բայց արձանագրվել է 9,4 տոկոս: ԱՄՆ-ում գործազրկության ցուցանիշները նվազել են 2008թ. տվյալների համեմատ, եւ երկրում պաշտոնապես գրանցված է 14 մլն 462 հազ. գործազուրկ։



























