2014թ. երեք ամիսների ընթացքում Հայաստանի բնապահպանության նախարարությունը 102 կգ ձուկ եւ 70 կգ խեցգետին է առգրավել: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հանրապետության բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Սահմանված կարգով, խեցգետինները լիճ են բաց թողնվել, իսկ ձկները՝ փոխանցվել մանկատներ ու ծերանոցներ: Նախարարությունը նաեւ առգրավել է 82 որսագողության համար նախատեսված պարագաներ ՝ ձուկ եւ խեցգետին որսալու համար ցանցեր:

Ընդհանուր առմամբ, նախարարությունն արդեն 313 տուգանք է դուրս գրել՝ 22.25 մլն դրամ ընդհանուր արժեքով: Բնությանը հասցված ընդհանուր վնասը գնահատվել է 43,6 մլն դրամ (106 հազար՝ խմբ.):

Նախարարը հավելեց, որ Սեւանի կենսաբազմազանության նկատմամբ ուշադրությունը պետք է համընդհանուր լինի: «Սեւանը մեզ բոլորիս է պատկանում եւ նրա համար բոլորը պետք է անհանգստանան, այլ ոչ միայն ափամերձ շրջանների բնակիչները»: