Իշխանի մանրաձկները Սեւան բաց կթողնեն նոյեմբերին: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հանրապետության բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նրա խոսքով՝ չնայած հասարակությունում առանձին բացասական արձագաքներին՝ ծրագիրը բավականին հաջողված է:

Նկատենք, որ դժգոհության պատճառներից են ափամերձ ռեստորաններն ու մոթելները, որոնց սեղաններին այդ մանրաձկներն են հայտնվում:

Ներկայումս Սեւանի իշխանի 4 ենթատեսակներից լճում ընդամենը երկուսն են մնացել՝ ամառային եւ գեղարքունի իշխանները: Մյուս երկուսը՝ ձմեռային իշխանն ու բոջակը, գործնականում անհետացել են: Նախարարությունը մանրաձուկը գնում է ամեն տարի, մրցութային հիմունքներով ձկնաբուծական տնտեսություններից եւ բաց թողում խոր աշնանը: