Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) կօգնի Հայաստանում եղջերուների պարկ ստեղծել: Այս մասին օգոստոսի օգոստոսի 11-ին հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Նրա խոսքով, ծրագիրը քննարկման փուլում է եւ կարող է շատ օգտակար լինել բնության հանդեպ պատասխանատվության բարձրացման եւ էկոտուրիզմի մշակույթի զարգացման համար:

Նշենք, որ հասարակական մի շարք կազմակերպություններ տարիներ շարունակ առաջարկում են զբոսաշրջային ծրագրեր մշակել բնության մեջ կենդանիներին հետեւելու վերաբերյալ: Այսպես, «թռչնային տուրերի» (birdwatching) հեռանկարների մասին հայտարարել է «Թռչնասերների կենտրոն» կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը: