Դեւդորակ եւ Կոլկա սառցադաշտերը, որոնք Կովկասյան լեռնաշղթայի երկու կողմերով իջնում են հանգած հրաբուխ Կազբեկի գագաթից, մեծ վտանգ են ներկայացնում: Այդ մասին հաղորդել է ՄՊՀ-ի աշխարհագրության ֆակուլտետի ավագ գիտաշխատող Սերգեյ Չերնոմորեցը:
Մայիսին Դեւդորակ սառցադաշտից անջատվել էր նրա փոքր մասը, սակայն սառցային զանգվածը բավարար է եղել Ռազմավիրական ճանապարհը փակելու եւ Թերեքը ամբարտակելու համար՝ դրանով իսկ սպառնալով բարձրլեռնային գյուղերին, այդ թվում՝ Հյուսիսային Օսիային: «Վրացի գործընկերները վաղօրոք ծանուցման համակարգ են ստեղծում, քանի որ ճանապարհին դեռեւս մեծ քանակությամբ սառույց է կախված, որը կարող է պոկվել ցանկացած պահի», - պատմել է Չերնոմորեցը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Գիտնականը հստակեցրել է, որ սառույցի զանգվածի շարժը հրահրել կարող են տեկտոնական եւ սեյսմիկ գործոնները, քանի որ Կազբեկը հանգած հրաբուխ է: Նրա կարծիքով, Վրաստանի տարածքում գտնվող Դեւդորակսկի սառցադաշտն անհրաժեշտ է մշտապես հետեւել:




























