Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին օգոստոսի 13-ին պետական միջոցները վատնելու մեջ իրեն առաջադրված մեղադրանքները որակել է ցինիզմ: Այդ մասին հայտարարել է Օթար Կախիձեն:
Քննչությունը պնդում է, որ Սահակաշվիլին ավելի քան 8.8 մլն լարի է վատնել (մոտ 5,1 մլն դոլար): Նոր մեղադրանքը վերաբերում է ավելի վաղ գաղտնի պահված բյուջետային միջոցների պետական պահակային հատուկ ծառայության ծախսերի մասին 2009-2012թթ. ժամանակահատվածում:
«Ես խոսել եմ նրա հետ (Սահակաշվիլիի): Նա իր նկատմամբ առաջ քաշված մեղադրանքները ցինիզմ է որակել, հատկապես այն մարդկանց կողմից, ովքեր իսկապես զբաղվել են պետական միջոցների վատնմամբ եւ երկրին ոչ մի օգուտ չեն բերում: Փոխարենը օգուտ ստանան պետական ինստիտուտները եւ ժողովուրդը, բյուջեն 700 մլն-ով չի կատարվել, պարտքը ավելացել մինչեւ 1 մլրդ 700 մլն եւ այժմ թոշակը չի աճում»,- ասել է Կախիձեն, հաղորդում է «Վրաստանի Նորությունները»:





























