ԱՄՆ դեմոկրատ-սենատորները բրիտանական British Petroleum ընկերությունից պահանջել են 20 մլրդ դոլար վճարել հիմնադրամին, որից փոխհատուցումներ են վճարվելու Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքից տուժածներին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 15-ին Սպիտակ տանը հանդիպումներ կունենա BP-ի ղեկավարության հետ: Ակնկալվում է, որ այդ հանդիպմանը ԱՄՆ նախագահը նավթային ընկերությունից կպահանջի նման հիմնադրամի անհապաղ ստեղծումը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Credit Suisse-ի փորձագետները նավթի արտահոսքի հետեւանքների վերացման ծախսերի եւ տուժածներին փոխհատուցումների վճարման ծավալը գնահատում են մինչեւ 37 մլրդ դոլար: Այլ գնահատականներով, սակայն, վնասները կազմում են 17-ից 60 մլրդ դոլար: BP-ն առայժմ այդ նպատակներով ծախսել է 1,6 միլիարդ դոլար: