Օգոստոսի 16-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների համատեղ օպերատիվ խմբի կողմից Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1947 թ. ծնված Համլետ Հ.-ն, որը 2013 թ. մարտի 5-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 266 հոդ. 3-րդ մասի 2-րդ կետի եւ 38-215 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Համլետ Հ.-ն փոխանցվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին: