Օգոստոսի 30-ին Մալայզիայում «Հայաստան. Մեր ժառանգությունը» խորագրով հայ մշակույթին նվիրված համերգ կկայանա:
Հայ կատարողների մասնակցությամբ համերգը կկայանա «Ջորջթաունի ամենամյա փառատոն» (Annual Georgetown Festival) փառատոնի շրջանակներում, որը անց է կացվում օգոստոսի 1-ից մինչեւ 31-ը:
Միջոցառումը կանկացվի «Eastern & Oriental hotel» հյուրանոցում, որը կառուցվել է 19-րդ դարում, հայկական ընտանիքի կողմից, Ջորջթաունում՝ Մալայզիական Պենանգ կղզում:
Կազմակերպիչների հաղորդմամբ, Ջորջթաունում կանցկացվեն նաեւ հայ մշակութային ժառանգության եւ Պենանգ կղզու պատմության մեջ հայերի կարեւոր դերի մասին դասախոսություններ:




























