Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հինգ աշխատակցի առեւանգել են Աֆղանստանի արեւմուտքում, հաղորդում է կազմակերպությունը:
ԿԽՄԿ տեղեկությունների համաձայն՝ նրանց առեւանգել են անհայտ անձինք օգոստոսի 14-ին աֆղանական Գերաթ նահանգում, երբ ուղղվել են տեղի բնակիչներին օգնություն ցույց տալու համար, որոնք տառապում են երկրում շարունակվող բախումների հետեւանքով:
Կարմիր Խաչը հայտարարում է, որ ջանքեր է գործադրում իր աշխատակիցներին ազատ արձակելու համար:





























