Սիցիլիա կղզում ձերբակալվել է Ալդո Ջոնտան՝ նեապոլիտանական մաֆիայի կլաններից մեկի ղեկավարը: Նրան ձերբակալել են Ռագուզայի մոտակայքի նավամատույցում, Մալթա ուղեւորվող շոգենավ նստելիս: Այս մասին գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Հատուկ գործողությունն իրականացրել են ծպտված ոստիկանները, ովքեր որպես զբոսաշրջիկ հետեւել են հանցագործին: 42-ամյա Ջոնտան կլանի հիմնադիր Վալենտոնո Ջոնտայի որդին է, ով ներկայում ազատազրկման մեջ է խստացված ռեժիմի բանտում:
Ջոնտայի կլանն ամուր հարաբերություններ էր պահպանում սիցիլիական «կոզա նոստրա»-ի հետ:



























