Միջազգային մարդասիրական «Քրիստոնեական ժառանգության լիգա» (The Christian Heritage League) կազմակերպությունն անդրադարձել է արցախյան պատերազմին՝ որպես քրիստոնյաների դիմակայության օրինակ՝ իրենց շահերը պաշտպանելու հարցում:

«Մերձավոր Արեւելքի քրիստոնյաները ոչ միշտ է, որ պետք է տառապեն բռնության եւ անարդարության հետեւանքով»,- Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրել է «Քրիստոնեական ժառանգության լիգա»-ն՝ հավելելով, որ «Լեռնային Ղարաբաղի պատերազմն այդ հնագույն հայկական տարածքներում հայ քրիստոնյաների ֆիզիկական փրկության համար էր»:

Հոդվածում հիշատակվում են նաեւ ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները: