Օգոստոսի 17-ի գիշերը Լուգանսկի մարզում ռուսամետ ակտիվիստները հարվածել են ուկրաինական «ՄիԳ-29» կործանիչին: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի արեւելքում հատուկ գործողության մամուլի քարտուղար Լեոնիդ Մատյուխինը: Նրա խոսքով՝ օդաչուն հասցրել է ինքնանետվել, այժմ նա անվտանգ վայրում է:
Ըստ Մատյուխինի, կործանիչին հարվածել են մարտական առաջադրանքը կատարելուց հետո:
«Որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում օդաչուն տեղափոխվել է անվտանգ վայր»,- Մատյուխինի խոսքերն է մեջբերում «Liga»-ն:
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին հակաահաբեկչական գործողության մամուլի կենտրոնի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը տեղեկացրել էր, որ ակտիվիստները Դոնեցկի մարզի Ենակիեւո բնակավայրի մերձակայքում ուկրաինական ՄիԳ-29 կործանիչ են ոչնչացրել: Այն ժամանակ նաեւ սանիտարական Մի-8 ուղղաթիռի էին հարվածել:





























