ՀԱՄԱՍ խմբավորումն Իսրայելին սպառնում է երկարատեւ պաատերազմով, եթե չկատարեն պաղեստինցիների պահանջները, որոնք հրապարակվել են Կահիրեում: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին:
«Իսրայելը պետք է ընդունի պաղեստինցիների պահանջները կամ երկարատեւ պատերազմի պատրաստվի»,- «Facebook»-ի իր էջում գրել է կազմակերպության ներկայացուցիչ Ուսամա Համդան:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Իսմայիլ Հանիան առաջ էր քաշել երկու պայման. Իսրայելի կողմից տնտեսական շրջափակման վերացում Գազայի հատվածում, ինչպես նաեւ պաղեստինցիների տեղաշարժին խոչընդոտող սահմանափակումների վերացում:
Օգոստոսի 11-ին Եգիպտոսում բանակցություններ սկսվեցին Իսրայելի եւ Պաղեստանի պատվիրակությունների միջեւ Գազայում հրադադարի վերաբերյալ: Օգոստոսի 13-ին Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հերթական հաշտության շուրջ համաձայնության եկան: Դրա ժամկետն ավարտվում է օգոստոսի 18-ին:





























