Հոնկոնգի տասնյակ հազարավոր բնակիչներ ցույց են անցկացրել՝ իրենց բողոքն արտահայտելու տեղի ժողովրդավարության կողմնակից ակտիվիստների առաջարկությամբ ծրագրված քաղաքացիական անհնազանդության արշավի դեմ: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քաղաքի մի շարք բնակիչների կարծիքով, իրադարձությունը կարելի է պատմական անվանել, քանի որ 1997 թվականից ի վեր, երբ Բրիտանիան Հոնկոնգը Չինաստանին փոխանցեց, առաջին անգամ է չինաստանամետ ակտիվիստներին հաջողվել այսպիսի լայնածավալ ցույց անցկացնել:

Վիճելի գլխավոր հարցերից մեկը Հոնկոնգի ղեկավարի ընտրությունների կարգն է, որը նախանշված է 2017 թվականին: Պեկինն ակնարկել է, որ քվեարկությունից առաջ հաստատելու է թեկնածուների ցանկը:

Ժողովրդավարության կողմնակիցներն ի պատասխան սպառնացել են փակել քաղաքի ֆինանսական կենտրոնը: