Դոնեցկից հյուսիս գտնվող Յասինովատայա քաղաքն անցել է ուկրաինական զինվորականների վերահսկողությանը: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Ուկրաինական դրոշը տեղադրվել է: Ազգային գվարդիան ավարտում է զինյալների առանձին խմբերի որոնման եւ ոչնչացման գործողությունը»,- գրել է Պորոշենկոն:

Յասինովատայան գտնվում է Դոնեցկից 12 կմ դեպի հյուսիս: