Ստավրոպոլում 17 մարդ վնասվածքներ է ստացել ավտոբուսի վթարի հետեւանքով, որը Երեւանից մեկնում էր Վոլգոգրադ: Վթարը տեղի է ունեցել 17:05-ի սահմաններում Բուդյոնովսկի շրջանի տարածքում: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պետավտոտեսչության երկրամասի վարչությանը:

«Mercedes Sprinter»-ի վարորդի խոսքով՝ ընթացքի մեջ հետեւի ձախ անվադողը պայթել է: Վարորդը չի կարողացել վերահսկել կառավարումը, եւ ավտոբուսը շրջվել է»,- պատմել են Պետավտոտեսչության երկրամասի վարչությունում:

Գերատեսչությունում հստակեցրել են, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել Սվետլոգրադ-Բլագոդարնի-Բուդյոնովսկ ճանապարհի 10-րդ կմ-ի եւ Կոչուբեյ-Զելենոկումսկ-Միներալնիե Վոդի մայրուղու միջեւ: Հայաստանի համարանիշերով ավտոբուսում գտնվել է 20 ուղեւոր եւ 2 վարորդ: Բուդյոնովս քաղաքի կենտրոնական հիվանդանոց բուժօգնության համար դիմել է  17 մարդ: Ուղեւորները հիմնականում թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել:

«Ավտոբուսն անվտանգության ամրագոտիներ չի ունեցել, որոնք, հնարավոր է, կարող էին նվազեցնել տուժածների թիվը»,- նշել են գերատեսչությունում:

Վթարի վայրում աշխատում են Պետավտոտեսչության աշխատակիցներ ու քննչական խմբեր: