Եվրամիության եւ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ուղղակի ազդեցություն չեն ունենա «Սուխոյ» ընկերության՝ «Սուպերջեթ 100» ինքնաթիռների թողարկման ծրագրերի վրա: Ընկերությունը ծրագրում է ավելացնել դրանց թողարկումը Գագարինի անվան ավիացիոն գործարանում: Այս մասին գործարանի 80-ամյակին նվիրված ավիաշոուի ժամանակ տեղեկացրել է Ավիաշինարարական միացյալ կորպորացիայի գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը:

«Ասել, որ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն անդրադառնա օդանավաշինության վրա, չեմ կարող: Իհարկե, սահմանափակումների պայմաններում որոշակի դժվարություններ կառաջանան: Բայց դա անուղղակի ազդեցություն կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պողոսյանը:

«Ըստ ծրագրի՝ «Սուխոյ Սուպերջեթ 100»-ը միջազգային մեծ կոոպերացիա է, որը կայուն, երկարաժամկետ բնույթ ունի: Գործընկերների կողմից համագործակցությունից հրաժարվելու կանխատեսման համար որեւէ պատճառ չկա: Անցյալ տարի 25 «Սուպերջեթ» է հավաքվել: Այս տարի կթողարկվի 40, հաջորդ տարի՝ արդեն 50 ինքնաթիռ: Մենք մտադիր ենք ավելացնել օդանավերի արտադրությունը»,- Միխայիլ Պողոսյանի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը: