Քրդերի պաշտոնական ներկայացուցիչները կմասնակցեն նոր իրաքյան կառավարության ձեւավորմանը, հաղորդում է «Ռեյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնաթող եղած արտաքին գործերի նախարար Հոշիար Զեբարիին:
«Կառավարության ձեւավորման մեջ քրդերը արդյոք մասնակցություն կունենան, թե ոչ, ավելի ուշ կորոշվի», - ճնշել է նախարարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը օգոստոսի 11-ին «Ազգային դաշինք» շիայական պատգամավորական միավորման թեկնածու Հայդար ալ-Աբադին պաշտոնապես հանձնարարել էր ապրիլին կայացած ընտրությունների արդյունքներով կառավարություն ձեւավորել:
Հուլիսի կեսերին Իրաքի քրդերի ղեկավարությունը հայտարարել էր, որ պատրաստվում է բոյկոտել Մալիքի կառավարությանը, այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքը՝ Էրբիլը, «Իսլամական պետության» խմբավորման ջիհադիստների համար ապաստան է դարձել: Քրդական առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ ալ-Մալիքին նրան պաշտոնաթող լինելու կոչ է արել:
Բացի այդ, քրդերի եւ Մալիքիի կառավարության միջեւ նավթի հանույթի եկամտի բաշխման հարցով լուրջ տարաձայնություններ գոյություն ունեն:





























