Մաքսային միության երկրների նախագահները պատրաստ են հանդիպել ուկրաինական առաջնորդ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ուկրաինայում Բելառուսի դեսպան Վալենտին Վելիչկոն:

Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաեւը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն «հաստատել են հանդիպմանը մասնակցությունը, ինչի մասին տեղեկացվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն», հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ վկայակոչելով դեսպանին:

Ընդ որում նա նշել է, որ Մաքսային միության առաջնորդները  նույնպես կողմ հանդես են եկել ԱՄՆ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչների հանդիպմանը:

Ավելի վաղ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Պորոշենկոյին հրավիրել է Մինսկ, որտեղ պետք է գան նաեւ Պուտինը եւ Նազարբաեւը: Նրա խոսքով՝ հանդիպմանը ծրագրում է քննարկել  Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացումը եւ Մաքսային միության հետ այդ երկրի փոխհարաբերությունները: