Օգոստոսի 21-22-ին Վրաստանի վարչապետի՝ Իրակլի Ղարիբաշվիլիի Հայաստան այցի ժամանակ կքննարկվեն Վրաստանի հետ վիզային ռեժիմի մասին հարցը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ծաղկաձորում «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Օգոստոսի 21-22-ը նախատեսվում է Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, եւ Վրաստանի հետ վիզային ռեժիմի հարցը մենք ընդգրկել ենք այն հարցերի շրջանակում, որը կքննակենք»,-ասաց Հովիկ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից արտասահմանյան բոլոր երկրների քաղաքացիների համար Վրաստանը կսահմանի վիզային ռեժիմի նոր կարգ: Առանց մուտքի արտոնագրի Վրաստան կարող են այցելել այն երկրի քաղաքացիները, որոնց հետ Վրաստանն ուներ ազատ վիզային ռեժիմ: Հայաստանն այդ երկրների թվում է, և առանց վիզային ռեժիմի Հայաստանի քաղաքացիները կարող են այցելել Վրաստան 180 օրվա ընթացքում 90 օր:




























