Ղըրղզստանում Հայաստանի հյուպատոսությունը պատրաստ է ապահովել հայերի տարհանումը: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ղըրղզստանում Հայաստանի հյուպատոսարանից, Ղըրղզստանում բախումների ընթացքում տուժած հայերի մասին տեղեկություններ չկան: «Հայաստանի հյուպատոսությունը պատրաստվում է հայտարարություն տարածել տեղական ԶԼՄ-ներով, որ պատրաստ է ապահովել հայերի տարհանումը, ովքեր ցանկանում են լքել Ղըրղզստանը»,- ասել է հյուպատոսարանի ներկայացուցիչը:
Նշենք, որ Վրաստանն ու Թուրքիան սկսել են տարհանել իրենց քաղաքացիներին ղըրղզական Օշ քաղաքից, որտեղ արդեն մի քանի օր շարունակվում են բախումները ազգամիջյան հողի վրա: Տարհանված վրացիների խոսքով, Օշում զոհերի թիվը շատ ավելին է, քան հաղորդվում է պաշտոնապես: Նրանք խոսում են 3 հազար զոհերի մասին:
Անկարգությունների արդյունքում Ղըրղզստանում պաշտոնական տվյալներով զոհվել է 187 մարդ, 1918 մարդ դիմել է բուժօգնութան համար, 902 հոգի հոսպիտալացվել է: UNICEF-ը հաղորդում է 100 հազար փախստականների մասին:
Հունիսի 16-ին Ղըրղզստանում սգո օր է հայտարարված:




























