Կալիֆորնիայի Յոսեմիթի ազգային պարկում ժայռագնացը մահացու ջախջախվել է: Նա ցած է ընել ընկերուհուն առաջարկություն անելուց անմիջապես հետո:

Փորձառու ժայռագնաց Բրեդ Փարքերը Matthes Crest-ով շարժվելիս ընկել է եւ մահացել, հայտնում է Santa Rosa Press Democrat-ը:

Նախքան իր վերջին դիստանցիան անցնելը, 36-ամյա Փարքերը բարձրացել է  Cathedral Peak-ի բարձունքին, որտեղ առաջարկություն է արել  իր սիրեցյալ Ջանի Դիալին: Վերջինս դրական պատասխան է տվել, հետո նրանք հրաժեշտ են տվել: Փարքերը ցանկացել է ինքնուրույն հաղթահարել  Matthes Crest-ը:

Պարկի ռեյնջեր Քարի Բոբը պատմել է, որ Փարքերը մագլցել է առանց կողմնակի օգնության եւ ապահովագրական միջոցների: Մնացած ժայռագնացները նկատել են, թե ինչպես  է նա գրանիտե գագաթից՝ ժ.5:45-ի սահմաններում:

Սա Յոսեմիթի ազգային պարկում ժայռագնազի զոհվելու արդեն երկրորդ դեպքն է այս տարի: