Անհայտ անձինք գողացել են Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյի նոութբուքը: Ոստիկանությունը հայտնել է, որ գողացված համակարգչի կոշտ սկավառակում Բելգիայի ներքին քաղաքականության վերաբերյալ կարեւոր փաստաթղթեր կային: Ըստ տեղական մամուլի՝ համակարգչում կարող էին նաեւ գաղտնի տեղեկություններ լինել թագավորական ընտանիքի մասին, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով RTL-ը:
Վարչապետի մեքենայից նոութբուքը գողացել են, երբ նա մարզասրահում է եղել: Վարորդը եւս մեքենայից հեռացած է եղել: Ավելի ուշ նա պատմել է, որ ցանկանում էր ինչ-որ բան գնել մոտակա գրքի կրպակից: Գողերը կոտրել են մեքենան եւ տարել համակարգիչը, որը քաղաքական գործիչն անփութորեն թողել էր բեռնախցիկում: Կորուստը հայտնաբերելով՝ վարչապետն ու վարորդն անմիջապես դիմել են ոստիկանության մոտակա բաժին:





























