Ուկրաինայի նախագահի օգնական Օլեգ Մեդվեդեւը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կստորագրի Գերագույն ռադայի լուծարման մասին հրամանը հաղորդում է «Radio Svoboda»-ը:

Մեդվեդեւը հստակեցրեց, որ լրանում է նոր կոալիցիայի ձեւավորման 30-օրյա ժամկետը եւ Ուկրաինայի նախագահը խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարելու բոլոր հիմքեր ունի:

Պորոշենկոյի խորհրդականը նաեւ հայտարարել է, որ սեպտեմբերին կհրապարակվի խոշոր քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների փաթեթը:

Բացի այդ, Մեդվեդեւը հաստատել է, որ կվավերացվի նաեւ այս տարվա հունիսին ստորագրված ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնությունը: