Հաջորդ շաբաթ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի զինվորականներին կհանձնի նախատեսված 320 տոննա հումանիտար օգնության առաջին  մասը, հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար գնդապետ Յացեկ Սոնտան:

«Ուկրաինացի զինվորները կստանան պարեն,  ներքնակներ եւ  ծածկոցներ: Օգնությունն իրականացվում է երկու պետությունների ՊՆ-ների ստորագրած արձանագրության հիմքով», - նշվում է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ըստ երկու պետությունների ռազմական գերատեսչությունների միջեւ 1993 թ. ստորագրած համաձայնագրի՝ նախարարությունները փոխգործակցում են  վստահության ամրապնդման հարցում եւ նպաստում Եվրոպայում խաղաղություն եւ անվտանգություն ապահովող նախաձեռնություններին:

Օգոստոսի 21-ին նաեւ հայտնել են, որ Լեհաստանի Սվիդնիցա քաղաքից Իվանո-Ֆրանկովսկ է հասցվել հումանիտար օգնություն՝ Ղրիմից , Դոնեցկից եւ Լուգանսկից հարկադիր վերաբնակեցվածների համար: